Ռուսաստանը մնում է Հայաստանի կարևոր առևտրային գործընկերներից մեկը. փոխնախարար

https://arm.sputniknews.ru/20260311/rusastany-mnum-e-hajastani-karevvor-arevtrajin-gvortsynkerneric-meky-pvokhnakharar-99714223.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/14/90386919_320:0:2240:1440_1920x0_80_0_0_78f547e788dd90e3893dfb3fe52ed646.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ռուսաստան, նարեկ հովակիմյան, սերգեյ կոպիրկին, առևտուր, տնտեսություն

հայաստան, ռուսաստան, նարեկ հովակիմյան, սերգեյ կոպիրկին, առևտուր, տնտեսություն

Բաժանորդագրվել

Գերատեսչության ներկայացուցիչն ընդգծեց, որ երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները դինամիկ զարգանում են։

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի կարևոր առևտրային գործընկերներից մեկը՝ 2025 թվականի արդյունքներով զբաղեցնելով արտաքին առևտրի ընդհանուր ծավալի ավելի քան 35%-ը։ Այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանը Երևանում սննդամթերքի և ժողովրդական սպառման ապրանքների ոլորտում միջազգային գործարար առաքելության աշխատանքների մեկնարկին նվիրված հանդիպման ընթացքում:

Հովակիմյանը նշեց, որ վերջերս երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները դինամիկ զարգանում են։ Նրա խոսքով` ոլորտների զարգացման ամենակարևոր ասպեկտները կապված են սննդի և ժողովրդական սպառման ապրանքների հետ։ Նշված ոլորտները զգալի բազմապատկիչ ազդեցություն ունեն։

«Այս ոլորտներից մեկի զարգացումը խթանում է աճը և բարգավաճումը տնտեսության այլ ոլորտներում՝ նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանը և սպառողական պահանջարկի աճին։ Սա ընդգծում է շուկայի տարբեր մասնակիցների միջև ակտիվ փոխգործակցության և համագործակցության անհրաժեշտությունը՝ կայուն տնտեսական աճի հասնելու և ընդհանուր բարեկեցությունը բարելավելու համար», – նշեց նա։

Նա ընդգծեց համագործակցության զգալի ներուժի առկայությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սննդի արդյունաբերությունը, դեղագործությունը և այլն։ Այս ներուժը կարող է իրացվել համատեղ նախագծերի և գյուղատնտեսության ոլորտում համագործակցության շղթաների ստեղծման միջոցով: Հայաստանում վերջին տարիներին ակտիվ զարգանում է գյուղատնտեսությունը, պետական և մասնավոր ծրագրեր են իրականացվում գյուղատնտեսական ոլորտի արդիականացման, արտադրության ընդլայնման և արտադրանքի որակի բարելավման համար։

ՌԴ–ն կարող է փոխարինել Իրանին ՀՀ ապրանքներ արտահանելու հարցում. առևտրային ներկայացուցիչ

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը նույնպես նշեց, որ Ռուսաստանը պահպանում է Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերոջ դերը: Այդ մասին նա հայտարարեց բիզնես առաքելության մասնակիցներին ուղղված իր ուղերձում, որն ընթերցեց դեսպանատան խորհրդական–դեսպանորդ Դմիտրի Լիցկայը։

«Ինչպես ցույց են տվել նախորդ տարվա արդյունքները, Ռուսաստանը պահպանել է հանրապետության հիմնական առևտրատնտեսական և ներդրումային գործընկերոջ դերը: Ռուսական կապիտալը լայնորեն ներկայացված է երկրի տնտեսության հիմնական ոլորտներում՝ հանքարդյունաբերություն, էներգետիկա, մետալուրգիա, տրանսպորտ և լոգիստիկա, բանկային ոլորտ, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ», – ասվում է ուղերձում։

Նրա խոսքով` ռուսաստանյան տնտեսական օպերատորների առաջատար դիրքերը ոչ միայն համատեղ խորհրդային պատմության ժառանգությունն են, այլև երկու երկրների բիզնես համայնքների անխոնջ աշխատանքի արդյունք, որոնք ակտիվորեն զարգացնում են բիզնես համագործակցությունը՝ չնայած տնտեսական և լոգիստիկ դժվարություններին և աշխարհաքաղաքական անկայունությանը։

Դեսպանը նաև ընդգծեց Հայաստանի 11-ամյա անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, որի մեխանիզմները խթանել են երկկողմ առևտրատնտեսական կապերն ու արդյունաբերական համագործակցությունը։

Հիշեցնենք, որ սննդամթերքի և ժողովրդական սպառման ապրանքների ոլորտում միջազգային գործարար առաքելության աշխատանքների մեկնարկին նվիրված հանդիպումը կազմակերպվել էր Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության և Ռուսաստանի արտահանման կենտրոնի ջանքերով «Արտադրված է Ռուսաստանում» ծրագրի շրջանակում։

Leave a comment