Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Միացյալ Նահանգները պատրաստ է վճռականորեն արձագանքել Հորմուզի նեղուցում անվտանգության ցանկացած սպառնալիքի՝ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։
Պենտագոնի ղեկավարն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները թույլ չի տա գրավել ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը՝ նշելով, որ պաշտոնական նախազգուշացում արդեն ուղարկվել է Իրանի իշխանություններին։
Հարկ է նշել, որ մարտի 10-ին ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտակայքում չեզոքացվել են իրանական ռազմածովային նավեր, այդ թվում՝ 16 ականակիր նավեր։