Պեսկովը հայտարարել է, որ Պուտինի և Փեզեշքիանի միջև անձնական հանդիպումը անհնար է

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը այս պահին քիչ հավանական է. հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա պատասխանել է այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք Իրանի և Ռուսաստանի նախագահներ Փեզեշքիանի և Վլադիմիր Պուտինի անձնական հանդիպումը։

«Հանդիպումը այս պահին քիչ հավանական է՝ ակնհայտ պատճառներով»,- պատասխանել է Պեսկովը։

Մարտի 10-ին Պուտինը մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ հեռախոսազրույց է ունեցել Փեզեշքիանի հետ։ Նրանք քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝ կապված ԱՄՆ-իսրայելական գործողության հետ։

Leave a comment