ԱՄԷ-ի ափերի մոտ անհայտ արկից կոնտեյներատար նավ է վնասվել

Քաղաքականություն

11.03.2026 | 13:17

Մեծ Բրիտանիայի ծովային անվտանգության մոնիթորինգի ծառայության տվյալներով՝ անհայտ արկի հարվածից կոնտեյներային նավը վնասվել է ԱՄԷ-ի ափից շուրջ 46 կիլոմետր հեռավորության վրա, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի գործողությունների գրասենյակը (UKMTO) հայտնել է, որ նավը վնասվել է, սակայն դրանում գտնվող բոլորն անվտանգ են։

Վնասի բնույթի և չափի մանրամասները դեռևս անհայտ են։ Բրիտանական իշխանությունները հետաքննություն են սկսել միջադեպի վերաբերյալ։

UKMTO-ն կոչ է արել տարածքով անցնող բոլոր նավերին՝ «ավելի մեծ զգուշություն ցուցաբերել տարանցման ժամանակ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment