Հայաստանի Մ-17 հավաքականը կանցկացնի հավաք ու ընկերական խաղեր

Հայաստանի Մ-17 հավաքականը մարտի 13-15-ին ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։

Հավաքի ընթացքում մարտի 15-ին կկայանան ընկերական հանդիպումներ «Ուրարտու-2»-ի (ժամը 11։00-ին) և «Փյունիկ Ակադեմիայի» (ժամը 17։00-ին) հետ, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրոսյանը հավաքական է հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Դարպասապահներ

Սամսոն Հակոբյան – «Փյունիկ-09»
Արսեն Միրաբյան – «Ակադեմիա-09»
Սերյոժա Հարությունյան – «Փյունիկ-09»

Պաշտպաններ

Կառլեն Սինամյան – «Նոա-10»
Ռուբեն Գրիգորյան – «Ուրարտու-09»
Տիգրան Օհանյան – «Ակադեմիա-09»
Արմեն Ասատրյան – «Ակադեմիա-09»
Վահան Ասլանյան – «Ակադեմիա-09»
Ռոբերտ Հովակիմյան – «Փյունիկ-1-10»
Սերյոժա Պետրոսյան – «Փյունիկ-09»
Ժիրայր Գրիգորյան – «Ակադեմիա-09»

Կիսապաշտպաններ

Կիրիլ Եդիգարյան – «Ակադեմիա-09»
Արտյոմ Հակոբյան – «Փյունիկ-09»
Անդրանիկ Երվանդյան – «Փյունիկ-09»
Արամ Խաչատրյան – «Փյունիկ-09»
Սուրեն Պետրոսյան – «Ուրարտու-09»
Դավիթ Հովհաննիսյան – «Ուրարտու-2»
Սուրեն Հարությունյան – «Սյունիք-09»
Սամվել Բեգլարյան – «Ուրարտու-10-1»
Արմեն Ղազարյան – E.F.M.O. Boadilla
Սերգեյ Առաքելյան – E.F.M.O. Boadilla
Ռաֆայել Մինասյան – Union Deportiva Usera
Վաչիկ Թումանյան – «ԲԿՄԱ Մոսկվա»

Հարձակվողներ

Վահե Թովմասյան – «Արարատ-09»
Արսեն Առաքելյան – «Ուրարտու-09»
Մհեր Հարությունյան – «Շիրակ-09»

Հիշեցնենք, որ Հայաստանի Մ-17 հավաքականը ապրիլին կմասնակցի ՈՒԵՖԱ 2025/26 Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման 2-րդ փուլին, որտեղ մրցակիցներն են Լյուքսեմբուրգի, Հունգարիայի ու Լիխտենշտեյնի հասակակիցները: Հանդիպումները կկայանան Հայաստանում:

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի։

Leave a comment