Մոջթաբա Խամենեին առողջ է և որևէ խնդիր չունի․ Յուսեֆ Փեզեշքիան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի նախագահի որդին՝ խորհրդական Յուսեֆ Փեզեշքիանը հայտնել է, որ գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին իրեն լավ է զգում՝ վնասվածքի մասին լուրերի ֆոնին։

Նա խոսել է գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի առողջական վիճակի մասին՝ նոր առաջնորդի վնասվածքի մասին տարածված լուրերի ֆոնին։

Փեզեշքիանը նշել է, որ անձամբ կապ է հաստատել իրեն մոտ աղբյուրների հետ՝ տեղեկատվությունը ստուգելու համար։ «Ես լսել էի պարոն Մոջթաբայի (Խամենեի) վնասվածքի մասին լուրը։ Ես կապ եմ հաստատել իմ ընկերների հետ և հարցրել նրանց։ Փառք Աստծո, նա առողջ է և որևէ խնդիր չունի», – նրա խոսքերը մեջբերել է ISNA-ն։

Ավելի վաղ, The New York Times-ը գրել էր, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից հարձակումների առաջին օրը։

Leave a comment