Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից հարձակումների առաջին օրը, հաղորդում է The New York Times-ը։
Հրապարակման աղբյուրները՝ երեք իրանցի պաշտոնյաներ, հայտնել են, որ վրավորվել են նաև նրա ոտքերը, սակայն նա կարողացել է ապաստան գտնել «խիստ պահպանվող վայրում՝ սահմանափակ կապով»։
Հոդվածում նշվում է, որ սա այն պատճառներից մեկն է, որ Խամենեին դեռևս չի հայտնվել տեսանյութում կամ հանրության առջև որպես Իրանի գերագույն առաջնորդ։ Մեկ այլ պատճառ էլ այն է, որ ցանկացած կապ կարող է բացահայտել նրա գտնվելու վայրը և վտանգի ենթարկել երկրի հոգևոր առաջնորդին։