Ադրբեջանի միջով հացահատիկ է տեղափոխվում Հայաստան

Այսօր Բիլաջարի երկաթուղային կայարանից մեկնել է 11 վագոնից բաղկացած բեռնատար գնացքը, որը Վրաստանի միջոցով տեղափոխում է ռուսական հացահատիկ դեպի Հայաստան, գրել են ԶԼՄ-ները։

Փոխադրվող հացահատիկի ընդհանուր քաշը կազմում է 1023 տոննա։

Գնացքը Բոյուկ-Քյասիկ երկաթուղային կայարանով կշարժվի դեպի Վրաստան, որտեղից կշարունակի ճանապարհը դեպի Հայաստան։

Վերջին անգամ 488 տոննա ռուսական հացահատիկ տեղափոխող յոթ վագոնից բաղկացած բեռնատար գնացքը Հայաստան է մեկնել Ադրբեջանի միջով մարտի 9-ին։

Leave a comment