Ուժեղացված ծառայություն՝ Գայի պողոտայում, ի՞նչ են փնտրում ոստիկանները քաղաքացիների մեքենաներում

Արխիվային լուսանկար

 

Այսօր վաղ առավոտից ոստիկանությունն ուժեղացված ծառայություն էր իրականացնում Գայի պողոտայում։ Ամեն խաչմերուկին ոստիկանական մեքենաներ էին կանգնած և որոշ մեքենաներ կանգնեցնում և ստուգում էին իրականացնում՝ դեղատուփի առկայությունից մինչև կրակմարիչ ստուգում էին։ Ավելին, լուսացույցի դերը ևս ոստիկաններն էին ստանձնել, ինչն էլ մեծ խցանման պատճառ էր դարձել։

MediaHub-ը ՆԳՆ-ից փորձեց պարզել, թե ո՞րն է ուժեղացված ծառայության նպատակը, և ի՞նչ էին վաղ առավոտյան փնտրում ոստիկանները քաղաքացիների մեքենաներում։ 

ՆԳՆ Ոստիկանության մամուլի ծառայությունից մեզ տեղեկացրին, որ հերթական ուժեղացված ծառայությունն է իրականացվում, ոչ մի առանձնահատուկ բան չկա։ 

Թե ինչու մարդկանց աշխատանքի գնալու ժամին, պարզ չէ։ 

Նշենք, որ ուժեղացված ծառայության պատճառով Գայի պողոտայից մինչև «Ավանի կամուրջ» ընկած հատվածը կաթվածահար էր։

Leave a comment