Միացյալ Նահանգները շուտով որոշում կկայացնի Իրանի առնչությամբ հետագա գործողությունների վերաբերյալ․ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք շատ շուտով որոշում կկայացնենք Իրանի հարցով։ Մենք վերահսկում ենք Հորմուզի նեղուցը. դրա միջով մեծ ծավալի նավթ է անցնում», – ասել է Թրամփը լրագրողներին Սպիտակ տան հարավային սիզամարգում։
Միացյալ Նահանգներն ու Իսրայելը փետրվարի 28-ին պատերազմ էին սկսել Իրանի դեմ։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որի համաձայն՝ պետք է անհապաղ դադարեցվեին ռազմական գործողությունները բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ն վերսկսել էր լայնածավալ հարվածները Իրանի դեմ՝ մեղադրելով վերջինիս Հորմուզի նեղուցի վերաբերյալ պայմանավորվածությունների պայմանները խախտելու մեջ։ Նեղուցով է անցնում համաշխարհային նավթի առևտրի մոտ 25%-ը և հեղուկացված բնական գազի առևտրի շուրջ 20%-ը։
Դրանից հետո ԱՄՆ վարչակազմը փաստացի ազդարարել էր Իրանի դեմ լայնածավալ ռազմական ուժի կիրառման ավարտի և պատժամիջոցների միջոցով երկիրը տնտեսապես խեղդելու փորձերին անցնելու մասին։