Իրանը պայմաններ է առաջադրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար․ Al Mayadeen


Իրանն ԱՄՆ-ից երաշխիքներ է պահանջում բանակցություններ սկսելու համար, հաղորդել է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրին։


«Իրանը մերժում է հրադադարի վերաբերյալ բոլոր միջնորդական նախաձեռնությունները, քանի որ ունի պայմաններ և ցանկանում է իրական երաշխիքներ», – հաղորդել է հեռուստաալիքի թղթակիցը։


 


Թեհրանը Վաշինգտոնից պահանջում է ապագայում չհարձակվելու երաշխիք, փոխհատուցում և համաձայնություն, որ իր ատոմային էլեկտրակայաններում կիրականացնի միջուկային վառելիքի լիարժեք ցիկլ։


 


Մարտի 10-ին Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին PBS News-ի հետ հարցազրույցում մերժել էր Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հնարավորությունը՝ ըդգծելով, որ դիվանագիտական ​​շփումներն օրակարգում չեն Միացյալ Նահանգների հետ «շատ դառը փորձի» պատճառով։


 


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել էր, որ միակ համաձայնագիրը, որին Միացյալ Նահանգները պատրաստ է հասնել Իրանի հետ, լիակատար կապիտուլյացիան է։

Leave a comment