Պուտինն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել

Քաղաքականություն

10.03.2026 | 23:16

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին Իրանին ցուցաբերած աջակցության համար։ Այս մասին հայտնել են Իրանի նախագահի մամուլի ծառայությունից։

Իրանի նախագահը Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է նաև ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա իրականացված հարձակումների մասին։ Փեզեշքիանը զրույցի ընթացքում կոչ է արել միջազգային մակարդակով դատապարտել Իսրայելի և ԱՄՆ-ի գործողությունները։

Իրանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Պուտինը, իր հերթին, հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել հակամարտության հնարավորինս արագ դադարեցման համար։

Leave a comment