Հայ ըմբիշները 2 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում

Բաժանորդագրվել

Ըմբշամարտի Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունն անցկացվում է մարտի 9-ից 15-ը Սերբիայի Զրենյանին քաղաքում։

Սերբիայի Զրենյանին քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությանը Հայաստանը ներկայացնող մարզիկները երկու բրոնզե մեդալն են նվաճել։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

57 կգ քաշային կարգի եզրափակչում Արման Հարությունյանը 53 վայրկյանում հաղթել է բելառուս մրցակցին ու նվաճել բրոնզե մեդալ։ 70 կգ քաշային Դավիթ Մարգարյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 5-2 հաշվով հաղթել է Գերմանիան ներկայացնող Մարցել։

Նշենք, որ Սերբիայի Զրենյանին քաղաքում մարտի 9-ից 15-ը անցկացվում է ըմբշամարտի Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ Ազատ ոճում Հայաստանը կներկայացնեն 10 մարզիկներ, իսկ հունահռոմեականում` 10 մարզիկներ։ Ազատ ոճայինները պայքարը սկսել են մարտի 9-ին, իսկ հունահռոմեականները պայքարը կսկսեն մարտի 13-ին:

Leave a comment