Փաշինյանն ու ՎԶԵԲ նախագահը քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքին վերաբերող հարցեր

Քաղաքականություն

10.03.2026 | 18:42

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքին վերաբերող հարցեր։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

«Կարևորվել է ՀՀ Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շրջանակում ակտիվ փոխգործակցության շարունակականությունը, ինչպես նաև մասնավոր հատվածի մրցունակության խթանմանը, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը, ենթակառուցվածքների արդիականացմանը միտված համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացումը։

Օդիլ Ռենո-Բասսոն ընդգծել է ՎԶԵԲ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը ՀՀ Կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերի և բարեփոխումների իրականացման գործում»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a comment