Թրամփը հայտարարել է Իրանի հետ բանակցելու պատրաստակամության մասին՝ որոշակի պայմաններով

Քաղաքականություն

10.03.2026 | 18:24

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ի հետ զրույցում հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Իրանի հետ՝ որոշակի պայմաններով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Պատասխանելով Թեհրանի հետ բանակցությունների հնարավորության մասին հարցին՝ Թրամփն ասել է, որ լսել է, թե Իրանը շատ է ցանկանում բանակցել, սակայն չի նշել, թե Իրանում ով է նման ցանկություն հայտնել։ Սպիտակ տան ղեկավարը նաև չի մանրամասնել, թե ինչ պայմաններ են անհրաժեշտ՝ Թեհրանի հետ բանակցությունների համար։

Միևնույն ժամանակ, Թրամփը կրկին քննադատել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի օրոք խաղաղության հեռանկարները՝ ասելով. «Ես չեմ հավատում, որ նա կարող է խաղաղ ապրել»։

Այսօր ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների հետ երկխոսությունը վերսկսելու հնարավորությունը համարում է չափազանց անհավանական։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment