Իրանում զորհվածների շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան. ԱԳՆ

https://arm.sputniknews.ru/20260310/iranum-zvorhvatsneri-shrjanum-hh-qaghaqaciner-linelu-veraberjal-teghekutjunner-chkan-agn-99675610.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/03/99404579_89:0:1512:1067_1920x0_80_0_0_c9e0b747784b2b7627c88434ea787b28.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, դեսպանատուն, պատերազմ

իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, դեսպանատուն, պատերազմ

Բաժանորդագրվել

ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունն ամեն օր ստանում է շուրջ 20-25 զանգ, որոնք հիմնականում վերաբերում են Հայաստան-Իրան սահմանը հատելու հնարավորությանը։

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Իրանում զարգացումների հետևանքով զորհվածների շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան, հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը ու հավելում, որ մարտի 9-ին Իրանից Հայաստան է վերադարձել ՀՀ քաղաքացիություն ունեցող երկրորդ անձը:

Նշվում է, որ դեսպանատունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով:

«ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունն ամեն օր միջինում ստանում է շուրջ 20-25 զանգ, որոնք հիմնականում վերաբերում են Հայաստան-Իրան սահմանը հատելու հնարավորությանը։ Իրանից Հայաստան և Հայաստանից Իրան սահմանային անցումներն իրականացվել են բնականոն ռեժիմով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ընդգծվում է, որ կապի սահմանափակումների պատճառով Իրանում Հայաստանի դեսպանությունը շարունակաբար օժանդակում է այնտեղ գտնվող հայերին վերաբերող տեղեկությունների փոխանցմանը նրանց հարազատներին։

Դեսպանությանն են շարունակում դիմել նաև օտարերկրյա քաղաքացիներ՝ Հայաստանի Հանրապետություն մուտքի հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով։ Նրանց տրամադրվում են համապատասխան պարզաբանումներ և անհրաժեշտ ուղղորդումներ։

Դեսպանությունը շարունակում է անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել Իրանում հավատարմագրված մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների դիվանագետներին և վերջիններիս ընտանիքների անդամներին՝ նրանց Հայաստանի տարածքով վերադարձը դյուրացնելու գործում։

Մարտի 6–ին հայտնել էինք, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր այդ երկրում ՀՀ դեսպանությանը դիմել են Հայաստանի քաղաքացիություն ունեցող երկու քաղաքացիներ։ Նրանցից մեկն առանց խոչընդոտների վերադարձել էր Հայաստան, երկրորդ քաղաքացու վերադարձի կազմակերպման գործընթաց էր սկսվել։
Հիշեցնենք, որ ի պատասխան ամերիկա-իսրայելական հարձակման՝ Իրանը հարվածներ է հասցնում Պարսից ծոցի երկրներում տեղակայված ռազմական օբյեկտների ուղղությամբ։

Վնասվել են Դուբայի օդանավակայանը, որն օրական շուրջ 1000 չվերթ է սպասարկում, ինչպես նաև Աբու Դաբիի օդանավակայանը։ Չեղարկվել են հազարավոր չվերթեր, այդ թվում` Դուբայից, Աբու Դաբիից, Շարժայից, Դոհայից և այլ Մերձավոր Արևելքի տարբեր քաղաքներից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ։

Մերձավոր Արևելք թռչող մի քանի ավիաընկերություն չեղարկել են Հայաստանից մարտ ամսվա թռիչքները

Ստեղծված իրավիճակի և տարանցիկ չվերթերի չեղարկման հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում Հայաստան վերադառնալ նաև ասիական մի շարք երկրներից, այդ թվում՝ Թաիլանդից, Վիետնամից, Մալդիվներից և այլն։

Leave a comment