https://arm.sputniknews.ru/20260310/stvoragrvel-e-haj-rusakan-hamalsarani-nvor-kanvonadrutjuny-99674765.html
Ստորագրվել է Հայ-ռուսական համալսարանի նոր կանոնադրությունը
Ստորագրվել է Հայ-ռուսական համալսարանի նոր կանոնադրությունը
Sputnik Արմենիա
Նոր փաստաթուղթը նպատակ ունի առավել նպաստավոր պայմաններ ստեղծել բուհի հետագա զարգացման համար։ 10.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-10T15:25+0400
2026-03-10T15:25+0400
2026-03-10T15:25+0400
հայ-ռուսական (սլավոնական) համալսարան
արթուր մարտիրոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0a/99674274_0:0:1516:853_1920x0_80_0_0_fb7c3362d2ad5a37af9203213f226331.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Ստորագրվել է Հայ-ռուսական համալսարանի նոր կանոնադրությունը։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։Կանոնադրությունը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Կոնստանտին Մոգիլևսկին։Նշվում է, որ նոր փաստաթուղթը նպատակ ունի ավարտին հասցնելու համալսարանի իրավական և նորմատիվային բազայի արդիականացման գործընթացը և ստեղծելու առավել նպաստավոր պայմաններ բուհի հետագա զարգացման համար։ Այն նաև միտված է խորացնելու Հայաստան-Ռուսաստան գիտակրթական փոխհամագործակցությունը։ Փաստաթղթի համաձայն՝ համալսարանն իրականացնում է կրթական, գիտահետազոտական և միջազգային գործունեություն՝ ուղղված բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստմանը, գիտական դպրոցների զարգացմանը և գիտության ու տեխնոլոգիաների առաջնահերթ ուղղություններով հետազոտությունների իրականացմանը։Հայ-ռուսական համալսարանը բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող միջպետական կազմակերպություն է, որի համատեղ կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը։ Համալսարանը հիմնադրվել է ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև 1997 թվականի օգոստոսի 29-ին Երևանում վավերացված համաձայնագրով։Համալսարանի գործունեության նոր պայմանները հաստատվել են «Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետությունում Ռուս-հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին» համաձայնագրով, որը կողմերը վավերացրել են 2025 թվականի հուլիսին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0a/99674274_134:0:1271:853_1920x0_80_0_0_237c3032fe4b6e29df532dffa8cc20d9.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ-ռուսական (սլավոնական) համալսարան, արթուր մարտիրոսյան
հայ-ռուսական (սլավոնական) համալսարան, արթուր մարտիրոսյան
Բաժանորդագրվել
Նոր փաստաթուղթը նպատակ ունի առավել նպաստավոր պայմաններ ստեղծել բուհի հետագա զարգացման համար։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Ստորագրվել է Հայ-ռուսական համալսարանի նոր կանոնադրությունը։ Այս մասին հայտնում է
ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Կանոնադրությունը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Կոնստանտին Մոգիլևսկին։
«Փոփոխված կանոնադրությամբ սահմանվում են համալսարանի իրավական կարգավիճակը, կառավարման համակարգը, ինչպես նաև վերջինիս գործունեության հիմնական սկզբունքները՝ որպես երկու պետությունների համագործակցության շրջանակում գործող կրթագիտական հաստատություն»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նոր փաստաթուղթը նպատակ ունի ավարտին հասցնելու համալսարանի իրավական և նորմատիվային բազայի արդիականացման գործընթացը և ստեղծելու առավել նպաստավոր պայմաններ բուհի հետագա զարգացման համար։ Այն նաև միտված է խորացնելու Հայաստան-Ռուսաստան գիտակրթական փոխհամագործակցությունը։ Փաստաթղթի համաձայն՝ համալսարանն իրականացնում է կրթական, գիտահետազոտական և միջազգային գործունեություն՝ ուղղված բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստմանը, գիտական դպրոցների զարգացմանը և գիտության ու տեխնոլոգիաների առաջնահերթ ուղղություններով հետազոտությունների իրականացմանը։
Հայ-ռուսական համալսարանը բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող միջպետական կազմակերպություն է, որի համատեղ կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը։ Համալսարանը հիմնադրվել է ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև 1997 թվականի օգոստոսի 29-ին Երևանում վավերացված համաձայնագրով։
Համալսարանի գործունեության նոր պայմանները հաստատվել են «Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետությունում Ռուս-հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին» համաձայնագրով, որը կողմերը վավերացրել են 2025 թվականի հուլիսին։