Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի ճգնաժամի լուծման առաջարկներ. հայտարարություններ Կրեմլից

Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի ճգնաժամի լուծման առաջարկներ, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով ՌԴ-ի և ԱՄՆ-ի ղեկավարի միջև հեռախոսազրույցին։

– Ռուսաստանը պատրաստ է և ցանկանում է օգնել Մերձավոր Արևելքում լարվածության նվազեցմանը, սակայն անհրաժեշտ է համակարգում բազմաթիվ կողմերի հետ։

– Պուտինը և Թրամփը մանրամասն չեն քննարկել ռուսական նավթի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների հարցը։

– Ուկրաինայի կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունների նոր փուլի կոնկրետ ամսաթվերը և վայրերը դեռևս չեն նշանակվել։

– Ռուսաստանի մի քանի քաղաքներում հաղորդակցության սահմանափակումների հետ կապված խնդիրների լուծումները կառաջարկվեն իրավիճակի վերլուծությանը զուգընթաց։

– Պուտինն այսօր կհանդիպի Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության առաջնորդ Պուշիլինի հետ։

Leave a comment