Իրանի կանանց ֆուտբոլի հավաքականի անդամները ապաստան են ստացել Ավստրալիայում

Ավստրալիայի ոստիկանությունը հինգ իրանցի կին ֆուտբոլիստների դուրս է բերել այն հյուրանոցից, որտեղ նրանք հանգրվանել էին Ասիայի գավաթի խաղին մասնակցելու առիթով և նրանց ապաստան է տրամադրել, հայտնում է ներքին գործերի նախարար Թոնի Բյորկը։ Այս քայլը կատարվել է այն բանից հետո, երբ Իրանի կառավարական պաշտոնյաները վերահսկում էին թիմի տեղաշարժերը և ֆուտբոլիստներին որակել էին «պատերազմական դավաճաններ»՝ ազգային օրհներգը Ասիայի գավաթի խաղից առաջ երգելուց հրաժարվելու համար։ Ապաստան ստացած կանանց թվում են թիմի ավագ Զահրա Ղանբարին, Զահրա Սարբալի Ալիշահը, Մոնա Համուդին, Ատեֆեհ Ռամեզանիզադեն և 21-ամյա Ֆաթեմեհ Փասանդիդեն։

Leave a comment