ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News
«Արմավիր» ՔԿՀ-ում իրականացվել է հերթական խուզարկությունը։ Այս մասին 24News-ին հայտնեց ՔԿԾ լրատվության բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
Հիշեցնենք՝ Armlur լրատվականը գրել էր, որ երեկ գիշեր «Արմավիր» ՔԿՀ-ի 2-րդ մասնաշենքի մի քանի խցում ժամը 21:00-ի ժամանակահատվածում Քրեակատարողակաան ծառայության դիմակավորված անձինք կատարել են խուզարկություններ։
Հասմիկ Սարգսյան
—00—ԼԱ