Մեր մեղքը չէ, որ Հորմուզի նեղուցով նավթի փոխադրման դանդաղել կամ դադարեցվել է․ Արաղչի

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հորմուզի նեղուցով նավթի փոխադրման դանդաղումը պայմանավորված է ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններով, և Իրանը դրանում որևէ շահագրգռվածություն չունի. PBS-ին տված հարցազրույցում ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Դա մեր մեղքը չէ։ Դա մեր ծրագիրը չէ։ Նավթի փոխադրումը դանդաղել կամ դադարեցվել է ոչ թե մեր, այլ մեր դեմ Իսրայելի և Ամերիկայի հարձակումների և ագրեսիայի պատճառով։ Նրանք ամբողջ տարածաշրջանը դարձրել են վտանգավոր»,- ընդգծել է Արաղչին։

Իրանի արտգործնախարարի խոսքով՝ նավթատար նավերը «վախենում» են անցնել Հորմուզի նեղուցով։

«Մենք չենք փակել այս նեղուցը։ Մենք չենք խոչընդոտում այս նեղուցով անցմանը»,- ընդգծել է Արաղչին։

Leave a comment