Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է, որ Ֆրանսիան չի մասնակցում Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությանը։
Երկուշաբթի օրը Մակրոնը գտնվել է Միջերկրական ծովում գտնվող «Շառլ դը Գոլ» ավիակիր նավում։
Նախագահի խոսքով՝ ավիակիրը Միջերկրական ծով ուղարկելու որոշումը կայացվել է տարածաշրջանում Ֆրանսիայի քաղաքացիներին պաշտպանելու համար։
«Ֆրանսիան չի մասնակցում ընթացող հակամարտությանը։ Ավելին, ձեր ներկայությունը նպատակ ունի պաշտպանել մեր դաշնակիցներին և ընկերներին, մասնավորապես՝ Կիպրոսին», – ասել է Մակրոնը ավիակիր նավի վրա։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել են հարվածել Իրանում, այդ թվում՝ Թեհրանում գտնվող թիրախներին, որին ի պատասխան Իրանը հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքում։