Իրանը ներկայումս չի քննարկում Միացյալ Նահանգների հետ բանակցությունների վերսկսման հարցը: Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի խոսքով՝ դա ապագայում չի քննարկվի: Դիվանագետը այս մասին հայտարարել է PBS-ին տված հարցազրույցում։
Հարցազրույցի ընթացքում Արաղչիին հարցրել են, թե արդյոք երկրի ղեկավարությունը փորձել է կապ հաստատել ԱՄՆ ներկայացուցիչների հետ Մոջթաբա Խամենեիի՝ որպես Իրանի նոր գերագույն առաջնորդ ընտրվելուց հետո:
«Դեռ վաղ է որևէ հայտարարություն անել: Մենք բոլորս սպասում ենք նրա հայտարարություններին և մեկնաբանություններին, որոնք կլինեն ավելի ուշ: Բայց ես չեմ կարծում, որ ամերիկացիների հետ հետագա շփումների կամ բանակցությունների հարցը կքննարկվի», – պատասխանել է դիվանագետը։
Նա ամերիկյան կողմի հետ շփվելու իր դժկամությունը բացատրել է Թեհրանի՝ Միացյալ Նահանգների հետ արդեն իսկ դառը փորձով: