«Արմավիր» ՔԿՀ-ում դիմակավորված անձինք խուզարկություն են կատարել

Հասարակություն

10.03.2026 | 11:46

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հերթական խուզարկությունն է իրականացվել։ Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան հայտնեցին Քրեակատարողական ծառայությունից։

Ավելի վաղ Armlur լրատվականը գրել էր, որ երեկ գիշեր «Արմավիր» ՔԿՀ-ի 2-րդ մասնաշենքի մի քանի խցեր ժամը 21:00-ից ընկած ժամանակահատվածում Քրեակատարողակաան ծառայության դիմակավորված անձինք կատարել են խուզարկություններ։

Factor TV-ի այն հարցին, թե ինչով է պայմանավորված դիմակավորված անձանց կողմից իրականացվող խուզարկությունը, ՔԿԾ լրատվության բաժնի պետ Նոնա Նավիկյանը նշեց՝ որևէ արտառոց բան չկա, դիմակավորված աշխատակիցների կողմից խուզարկություններ պարբերաբար կատարվում են։ 

 

Ռոզա Վարդանյան

Leave a comment