Թմրանյութ պահելու կասկածանքով Երևանում հայտնի խաղասրահից ոստիկանություն են տեղափոխվել 13 քաղաքացի

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված խաղասրահ են ժամանել ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տեղում ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում նշված հասցեից թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնականի բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Սերգեյ Գ․-ն, Երևանի բնակիչ 45-ամյա Հայկ Հ․-ն, Լոռու մարզի բնակիչներ 29-ամյա Վարդան Գ․-ն, 35-ամյա Դավիթ Ս․-ն, 44-ամյա Արայիկ Ս․-ն և Երևանի բնակիչ 55-ամյա Արման Ա․-ն, ովքեր նշված հասցեում զբաղվել են թղթախաղով, ինչպես նաև ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և ապօրինի ձեռնարկատիրական գոծունեությամբ զբաղվելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 34-ամյա Աննա Պ․-ն, 61-ամյա Ամալյա Ղ․-ն, 29-ամյա Սյուզաննա  Կ․-ն, 36-ամյա Քնարիկ Ա․-ն, 36-ամյա Ադրինե Մ․-ն, 44-ամյա Գալուստ Պ․-ն և 39-ամյա Վլադիմիր Ս․-ն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով ոստիկանության Կենտրոնական բաժնի վարչական շենքի դիմաց մեքենայից դուրս բերելու ընթացքում Արայիկ Ս․-ն և Վլադիմիր Ս․-ն իրենց մոտից նետել են 0․49 գրամ ընդհանուր քաշի թմրամիջոց։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Leave a comment