Պուտինը Թրամփին առաջարկել է Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու տարբերակներ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երկուշաբթի՝ մարտի 9-ի երեկոյան, իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայացրել է Իրանում հակամարտության արագ կարգավորման առաջարկներ` ըստ Պուտինի օգնական Յուրի Ուշակովի։

«Զրույցի հիմնական թեմաներն էին ԱՄՆ-Իսրայել պատերազմը Իրանում, ինչպես նաև ուկրաինական կարգավորման շուրջ ընթացող եռակողմ բանակցությունները՝ ԱՄՆ ներկայացուցիչների մասնակցությամբ»-, նշել է Ուշակովը։

Կրեմլի տվյալներով՝ Պուտինը բարձր է գնահատել ԱՄՆ-ի և անձամբ Թրամփի միջնորդական ջանքերը Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու գործում։ Թրամփի նախաձեռնությամբ զրույցը տևել է մոտ մեկ ժամ և եղել է «գործնական, անկեղծ և կառուցողական»՝ ըստ Կրեմլի հայտարարության։

Leave a comment