https://arm.sputniknews.ru/20260310/avanesjani-mvor-ynkerutjuny-petpatver-e-stanum-nakhararutjuny-shaheri-bakhum-chi-nkatum-99665139.html
Ավանեսյանի մոր ընկերությունը պետպատվեր է ստանում, նախարարությունը շահերի բախում չի նկատում
Ավանեսյանի մոր ընկերությունը պետպատվեր է ստանում, նախարարությունը շահերի բախում չի նկատում
Sputnik Արմենիա
Միայն 3 գործարքի շրջանակում պետբյուջեից ընկերությանը փոխանցվել է ավելի քան 80 միլիոն դրամ։ 10.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-10T11:02+0400
2026-03-10T11:02+0400
2026-03-10T11:02+0400
անահիտ ավանեսյան
պետպատվեր
բյուջե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1a/90647913_0:0:1600:901_1920x0_80_0_0_b8189b1d57b9a1acb43b82cfd9e2da80.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը պետական գնումներով մեթադոն է ձեռք բերել նախարար Անահիտ Ավանեսյանի ընտանիքի հետ կապ ունեցող ընկերությունից։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։Պարբերականը նշում է, որ 2025 թվականին «Արֆարմացիան» պետական բյուջեից ստացել է մի քանի խոշոր վճարում՝ առողջապահական նյութերի և դեղերի մատակարարման շրջանակում։ Պատվիրատուն եղել է ՀՀ առողջապահության նախարարությունը։Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ 2025 թվականի ընթացքում կատարվել են հետևյալ վճարումները․Միայն նշված 3 գործարքի շրջանակում պետբյուջեից ընկերությանը փոխանցվել է ավելի քան 80 միլիոն դրամ։«Այդ ցանկում ներառված է նաև մեթադոն՝ թմրանյութ պարունակող դեղամիջոց, որը կիրառվում է բժշկական հատուկ ծրագրերում։ Թեև պետական գնումների համակարգը նախատեսում է մրցութային ընթացակարգեր, այնուամենայնիվ նման գործարքները խոսում են շահերի հնարավոր բախման մասին»,- գրում է պարբերականը։Նշվում է, որ պետական գերատեսչությունը գնումներ է կատարում ընկերությունից, որի բաժնետերերից մեկը բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամ է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1a/90647913_16:0:1439:1067_1920x0_80_0_0_87e68bdbf2b47cf12fb0da3e0d4f4e57.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անահիտ ավանեսյան, պետպատվեր, բյուջե
անահիտ ավանեսյան, պետպատվեր, բյուջե
Բաժանորդագրվել
Միայն 3 գործարքի շրջանակում պետբյուջեից ընկերությանը փոխանցվել է ավելի քան 80 միլիոն դրամ։
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը պետական գնումներով մեթադոն է ձեռք բերել նախարար Անահիտ Ավանեսյանի ընտանիքի հետ կապ ունեցող ընկերությունից։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Ուսումնասիրելով ՀՀ առողջապահության նախարարության պետական գնումները՝ պարզվել է, որ առողջապահության նախարարի ընտանիքի հետ կապ ունեցող ընկերությունը շարունակում է պետական պատվերներ ստանալ հենց այն գերատեսչությունից, որը ղեկավարում է նախարարը։ Խոսքը Ավանեսյանի մորը՝ Մարգուշ Վարդանյանին պատկանող «Արֆարմացիա» ընկերությունում 31 տոկոս բաժնեմասին է վերաբերում։ Ընկերությունը տարիներ շարունակ զբաղվում է դեղերի և բժշկական նյութերի մատակարարմամբ»,- գրում է թերթը։
Պարբերականը նշում է, որ 2025 թվականին «Արֆարմացիան» պետական բյուջեից ստացել է մի քանի խոշոր վճարում՝ առողջապահական նյութերի և դեղերի մատակարարման շրջանակում։ Պատվիրատուն եղել է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ 2025 թվականի ընթացքում կատարվել են հետևյալ վճարումները․
20 հունվարի 2025 թ. – շուրջ 14 մլն դրամ
20 հուլիսի 2025 թ. – շուրջ 30.6 մլն դրամ
09 հոկտեմբերի 2025 թ. – շուրջ 38.5 մլն դրամ։
Միայն նշված 3 գործարքի շրջանակում պետբյուջեից ընկերությանը փոխանցվել է ավելի քան 80 միլիոն դրամ։
«Այդ ցանկում ներառված է նաև մեթադոն՝ թմրանյութ պարունակող դեղամիջոց, որը կիրառվում է բժշկական հատուկ ծրագրերում։ Թեև պետական գնումների համակարգը նախատեսում է մրցութային ընթացակարգեր, այնուամենայնիվ նման գործարքները խոսում են շահերի հնարավոր բախման մասին»,- գրում է պարբերականը։
Նշվում է, որ պետական գերատեսչությունը գնումներ է կատարում ընկերությունից, որի բաժնետերերից մեկը բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամ է։