«Մասնագետների և ոլորտի կարիքները գնահատում են, հետո նոր սկսում պրոյեկտը»․ Գևորգ Գրիգորյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Բժիշկ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սոնա Ղազարյան ջան, ՆՈՐՄԱ՞Լ Է, ԹԵ՞ ՉԷ, որ առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության 3-րդ ամիսն է ընթանում ու նոր ԱրՄեդ համակարգը տիրապետելու հարցում է կազմակերպվում բուժաշխատողների (կարող է նաև պացիենտների) շրջանում…
     Մի հատ տեսանյութ չե՞ք ուզում նկարել Անահիտ Ավանեսյանի անմիջական մասնակցությամբ…
     Իսկ հիմա՝ լուրջ:
     Երբ կոմպետենտ մարդիկ պնդում են, որ առողջապահական համակարգը պատրաստ ՉԷՐ ապահովագրական համակարգ ներդնելու համար՝ նկատի ունենք նման գիտելիքային, տեխնիկական և ռեսուրսային խնդիրները, այլ ոչ թե նախընտրական դիվիդետները:
     Մասնագետների և ոլորտի կարիքները գնահատում են, հետո նոր սկսում պրոյեկտը, այլ ոչ թե «մեծ ռեֆորմ» անվան տակ տապալում բոլորի կողմից սպասված կարևորագույն համակարգի ներդրումը»:

Leave a comment