Շարքից հանվել են Իրանի 18 հիմնական ավիաբազաներից 10-ը | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմաօդային ուժերը ռազմական գործողության մեկնարկից ի վեր շարքից հանել են Իրանի 18 հիմնական ավիաբազաներից 10-ը, հայտնում է իսրայելական պաշտպանական «Ալմա» վերլուծական կենտրոնը։

Դրանց թվում են Թեհրանի «Մեհրաբադ»օդանավակայանում, ինչպես նաև Թավրիզում, Շիրազում, Քոնարակում, Սպահանում, Քերմանշահում և Զահեդանում գտնվող ամենամեծ ավիաբազաները, ինչն զգալիորեն նվազեցրել է Իրանի մարտավարական ինքնաթիռներն օգտագործելու կարողությունը։

Այս ավիաբազաների վրա ԱՄՆ-Իսրայելի հարվածները ոչնչացրել են կործանիչներ, տրանսպորտային ինքնաթիռներ, ՀՕՊ դիրքեր, անգարներ և պահեստներ, ինչպես նաև վնասել են թռիչքուղիները։

Ավելին, հիմնական ավիաբազաներից բացի, հարվածներ են հասցվել նաև իրանական ինը օդանավակայանների, որոնք կարող էին օգտագործվել մարտավարական ինքնաթիռների կողմից։

Leave a comment