«Միջմշակութային ձեռքբերումների մրցանակ-2026» մրցույթին մասնակցության հայտերի ընդունում


Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարարությունը նախաձեռնում է «Միջմշակութային ձեռքբերումների մրցանակ» մրցույթը. այն հատկապես խրախուսում է միջմշակութային և միջկրոնական նախագծերը հետևյալ ոլորտներում՝ արվեստ/մշակույթ, երիտասարդություն, մարդու իրավունքներ, գլոբալ քաղաքացիության կրթություն, ինտեգրում և գենդերային հավասարություն։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:


Մրցանակները շնորհվելու են մի քանի անվանակարգերում. յուրաքանչյուր անվանակարգ կունենա 1 հաղթող մասնակից:


Մրցույթի մասնակցության հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2026 թվականի մարտի 31-ը: Հայտերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:


Կից՝ փաստաթղթերը:

Leave a comment