Ընկերությունն արտարժույթի առուվաճառքն իրականացրել է առանց լիցենզիայի. 11 մլն դրամի վնասը վերականգնվել է

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ընկերության տնօրենն արտարժույթի առուվաճառքի գործունեությունն իրականացրել է առանց համապատասխան լիցենզիայի, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է 11 մլն ՀՀ դրամի վնաս:

Ինչպես հայտնել է Քննչական կոմիտեն, նախաքննության ընթացքում պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Leave a comment