Հրադադարի հասնելու միջնորդական ջանքերի քննարկումը ներկայումս անիմաստ է․ Իրանի ԱԳՆ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային ճեպազրույցում հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում հրադադարի հասնելու հնարավոր միջնորդական ջանքերի քննարկումը ներկայումս «անիմաստ է»։

«Այս պահին ռազմական գործողությունները շարունակվում են։ Այս կոնկրետ իրավիճակում երկիրը (Իրան) պաշտպանելուց բացի որևէ այլ բանի մասին խոսելը տեղին չէ», – ասել է նա։

Բաղային հավելել է, որ Իրանը «պարտադրված» պատերազմ է մղում, որը «ինքը չի սկսել»։

Leave a comment