Լիբանանում խորհրդարանական ընտրությունները երկու տարով հետաձգվել են Իսրայելի հարձակման պատճառով

Քաղաքականություն

09.03.2026 | 16:56

Լիբանանի խորհրդարանը երկու տարով հետաձգել է երկրի օրենսդիր մարմնի ընտրությունները՝ Իսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև շարունակվող պատերազմի պատճառով, հայտարարել է խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բըրրին։ Պաշտոնյան այս որոշման մասին հայտարարել է այն բանից հետո, երբ օրենսդիրները հաստատել են հետաձգումը՝ հղում անելով անվտանգության իրավիճակի վատթարացմանը, գրում է MEE-ը։

Նշվում է, որ խորհրդարանը մեծամասնությամբ՝ 76 ձայնով կողմ են արտահայտվել մայիսին նախատեսված ընտրությունները երկու տարով հետաձգելու օգտին։ 41 պատգամավոր դեմ է քվեարկել, իսկ 4-ը՝ ձեռնպահ։

Կիրակի Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մարտի 2-ից ի վեր Լիբանանում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է շուրջ 400 մարդ, այդ թվում՝ առնվազն 83 երեխա և 42 կին։

Երկուշաբթի Իսրայելի զինված ուժերը շարունակել են ավիահարվածները Բեյրութի՝ «Հըզբոլլահի» կողմից վերահսկվող հարավային արվարձաններում՝ ծխի սյուներ տարածելով ամբողջ քաղաքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment