Թուրքիան F-16 կործանիչներ և ՀՕՊ համակարգեր է տեղակայել Հյուսիսային Կիպրոսում

Քաղաքականություն

09.03.2026 | 16:11

Թուրքիան հայտնել է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունում վեց F-16 կործանիչներ և ՀՕՊ համակարգեր տեղակայելու մասին։

«Մեր տարածաշրջանում վերջին զարգացումների լույսի ներքո Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության անվտանգության ամրապնդման փուլային մոտեցման շրջանակում այսօրվանից Հյուսիսային Կիպրոսում տեղակայվել են վեց F-16 կործանիչներ և ՀՕՊ համակարգեր։ Կշարունակվեն լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկվել՝ հետագա զարգացումների հիման վրա, եթե անհրաժեշտ համարվի»,- հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը X-ում։

Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ իրանական հրթիռներն ու անօդաչու սարքերը թիրախավորել են Կիպրոսը, մասնավորապես, Թագավորական ռազմաօդային ուժերի (RAF) Ակրոտիրիի բազան։

Միացյալ Նահանգներն ու Իսրայելը փետրվարի 28-ին հարվածներ են հասցրել Իրանին, որի հետևանքով զոհվել է Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և ավելի քան 1300 քաղաքացիական անձ։

Իրանը հակադարձում է տարածաշրջանում հարվածներով՝ թիրախավորելով ԱՄՆ բազաները, դիվանագիտական ​​​​հաստատությունները և զինանձնակազմին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment