Թրամփը «դժգոհ» է Մոջթաբա Խամենեիի ընտրությունից

Քաղաքականություն

09.03.2026 | 14:44

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «դժգոհ» է Իրանում Մոջթաբա Խամենեիին որպես նոր գերագույն առաջնորդ նշանակման կապակցությամբ, հաղորդում է Fox News-ը։

Հաղորդավար Բրայան Քիլմիդը նշել է, որ նոր առաջնորդի ընտրության հայտարարությունից հետո խոսել է ԱՄՆ նախագահի հետ, և նա ասել է նրան. «Ես գոհ չեմ», գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ավելի վաղ, լրատվամիջոցներում տարածված հաղորդագրություններից հետո, որ Մոջթաբա Խամենեին դարձել է Իրանի գերագույն առաջնորդի ամենահավանական թեկնածուն, Թրամփը հայտարարել էր, որ գոհ չէ առաջադրումից։ ԱՄՆ նախագահը պահանջում էր, որ Իրանի առաջնորդ ընտրելիս հաշվի առնվի ԱՄՆ-ի դիրքորոշումը, որը պատերազմում է Թեհրանի հետ, մինչդեռ Իսրայելը զգուշացրել էր, որ նոր առաջնորդը կդառնա թիրախ։

Նոր գերագույն հոգևոր առաջնորդի նշանակման մասին հայտարարությունից հետո Times of Israel-ին տված հարցազրույցում Թրամփը հրաժարվել է մեկնաբանություն տալ՝ միայն ասելով. «Կտեսնենք, թե ինչ կլինի»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment