Ռուսաստանից Հայաստան գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը 2025 թվականին աճել է 20%-ով

https://arm.sputniknews.ru/20260309/rusastanic-hajastan-gjughatntesakan-artadranqi-artahanumy-2025-tvakanin-atshel-e-20-vov-99638668.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/09/99630787_0:0:1333:1000_1920x0_80_0_0_9a29df2cf9ebee99a35323fad77d9ed0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սերգեյ սոլոմին, հայաստան, ռուսաստան, առևտուր

սերգեյ սոլոմին, հայաստան, ռուսաստան, առևտուր

Բաժանորդագրվել

Նշենք, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրի կրճատումը 2025 թվականին պայմանավորված էր Ռուսաստանից ոսկու և թանկարժեք քարերի վերավաճառքի անկմամբ։

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Ռուսաստանից Հայաստան գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը 2025 թվականին աճել է մոտ 20%-ով։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի արտահանման կենտրոնի ներկայացուցչության ղեկավար Վիգեն Ենոքյանը։

2025 թվականին, 2024 թվականի համեմատ, Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխադարձ առևտուրը կրճատվել է ավելի քան 4,5 մլրդ դոլարով՝ 12,4 մլրդ դոլարից մինչև 7,7 մլրդ դոլար։ Այդ թվում ռուսական ապրանքների արտահանումը նվազել է մոտ 9,2 մլրդ դոլարից մինչև 4,7 մլրդ դոլար։ Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը գագաթնակետին է հասել 2024 թվականին, իսկ 2025 թվականին անկում է ապրել։ Սակայն դա իր օբյեկտիվ պատճառներն ունի։

Ապրանքաշրջանառությունը ներառում էր ռուսական արտադրանքի վերաարտահանում Հայաստանի միջոցով երրորդ երկրներ՝ հիմնականում թանկարժեք մետաղներ և քարեր։ Սկսած 2025 թվականից՝ Ռուսաստանը այդ մատակարարումներն անմիջականորեն է իրականացնում, ընդգծեց Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Սերգեյ Սոլոմինը։

Ասուլիսի ժամանակ նշվեց, որ 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, հացահատիկի արտահանումն աճել է 55,3%-ով, այդ թվում՝ ցորենինը՝ 19,6%-ով, արևածաղկի ձեթինը՝ 7,4%-ով, կաթի և սերուցքինը՝ 17,4%-ով, ազոտական պարարտանյութերինը՝ 7,4%-ով։

Նշենք, որ Ռուսաստանին բաժին է ընկնում Հայաստանի թռչնամսի և շաքարավազի ներմուծման մոտ 40%-ը, ինչպես նաև շոկոլադի և հրուշակեղենի ներմուծման կեսից ավելին։

Leave a comment