Հունգարիան առաջարկում է ԵՄ-ին վերացնել Ռուսաստանի նավթի և գազի արգելքը․ Սիյարտո

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ստեղծված իրավիճակում Եվրամիությունը պետք է անհապաղ գործողություններ ձեռնարկի։ Գների կտրուկ աճը կանխելու համար Ռուսաստանից էներգակիրների ներմուծման արգելքը պետք է անհապաղ վերացվի Եվրոպայի բոլոր տարածաշրջաններում։ 

Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն պաշտպանության և էներգետիկ անվտանգության խորհուրդների արտակարգ նիստերից հետո, որոնք հրավիրվել էին վարչապետ Վիկտոր Օրբանի կողմից։

Նա ընդգծել է, որ եթե Բրյուսելը չվերացնի ռուսական նավթի և գազի ներմուծման արգելքը, եթե չվերացնի պատժամիջոցները, դա չափազանց ծանր հարված կհասցնի եվրոպական տնտեսությանը, քանի որ էներգակիրների գները բարձրանում են։

Սիյարտոն նշել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումը հանգեցրել է Հորմուզի նեղուցի փակմանը, որով տեղափոխվել է աշխարհի ծովային նավթի փոխադրումների 33%-ը և հեղուկ բնական գազի 20%-ը։

Leave a comment