Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի զինված ուժերը հարձակումներ չեն գործել Կիպրոսի, Թուրքիայի կամ Ադրբեջանի վրա. հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, Թուրքիային և Կիպրոսին՝ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հստակ և պաշտոնապես հայտարարել է, որ Իրանի տարածքից կամ զինված ուժերի կողմից հրթիռների նման արձակումներ չեն եղել»,- ասել է Բաղային ճեպազրույցի ժամանակ, որի մի հատվածը հրապարակել է իրանական SNN հեռուստաալիքը։