Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած ԱԽ նիստին քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Քաղաքականություն

09.03.2026 | 13:35

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ այլ պաշտոնատար անձինք: Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Հաղորդվում է, որ քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։

«Վարչապետին զեկուցվել են ավելի վաղ տրված հանձնարարականների կատարման ընթացքի մանրամասները»,- գրել է Բաղդասարյանը։

Leave a comment