Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների ժամանակ սպանված այաթոլլա Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին, ընտրվել է նրա իրավահաջորդ։
56-ամյա Մոջթաբան երբեք պետական պաշտոն չի զբաղեցրել, հրապարակային ելույթներ կամ հարցազրույցներ չի տվել, հրապարակվել են նրա լուսանկարներից և տեսանյութերից միայն մի քանիսը։
Այնուամենայնիվ, տարիներ շարունակ լուրեր են շրջանառվում, որ նա զգալի ազդեցություն ունի իրանական քաղաքականության կուլիսներում։
Երկու տարի առաջ Փորձագետների խորհրդի՝ Գերագույն առաջնորդին ընտրող հոգևոր մարմնի անդամներից մեկը պնդում էր, որ Ալի Խամենեին դեմ է իր որդուն ապագա պաշտոնի համար թեկնածու առաջադրելու գաղափարին։ Սակայն նա ինքը երբեք հրապարակավ չի մեկնաբանել նման ենթադրությունները։