«Իրանի դեմ գործողությունն ավարտելու որոշումը կկայացվի Նեթանյահուի հետ համատեղ»․ Թրամփ | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ գործողությունն ավարտելու մասին որոշումը կկայացվի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ համատեղ:

«Կարծում եմ՝ դա փոխադարձ որոշում է… ինչ-որ չափով։ Մենք շփվում ենք։ Ես որոշում կկայացնեմ ճիշտ պահին, բայց ամեն ինչ հաշվի կառնվի»,- ասել է Թրամփը Times of Israel-ին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա միայնակ որոշում կկայացնի Իրանի դեմ գործողությունն ավարտելու մասին, թե Նեթանյահուն նույնպես խոսքի իրավունք կունենա։

Leave a comment