Պետությունը ևս 15 տոկոսով կավելացնի քաղաքացու խրախուսանքը նրա գույքը գերակա շահ ճանաչելու դեպքում


Պետությունն ակնհայտորեն հաշվի է նստում քաղաքացու՝ իր սեփական գույքից չհրաժարվելու իրավունքի հետ: Որոշված է՝ ևս 15 տոկոսով կավելացվի քաղաքացու խրախուսանքը՝ նրա գույքը գերակա շահ ճանաչելու դեպքում:


Ըստ արդարադատության նախարարի տեղակալի՝ սովորաբար քաղաքացին կամ հանրությունը լավ չեն ընկալում, թե ինչու է պետությունն իր գույքը ճանաչում հանրային գերակա շահ ու այն տալիս մասնավորին:


Տիգրան Դադունցի խոսքով՝ պետությունը պետք է նախ՝ կարողանա հիմնավորել որոշումները, թե ինչու է իրեն անհրաժեշտ տվյալ տարածքը, երկրորդ՝ օրենքով պետք է ամրագրվի, որ տարածքը ձեռք բերողը պետք է լինի պետությունը կամ համայնքը:


Օրերս խորհրդարանը մի շարք լրացումներ ու փոփոխություններ է կատարել «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքում:


Դրանում պետությունը նախատեսել է կարգավորումներ, որոնցով պաշտպանված կլինեն ինչպես գույքից հրաժարվող սեփականատիրոջ, այնպես էլ նրա գույքը ձեռք բերող մասնավորի իրավունքները:


Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան

Leave a comment