ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News
Ակնհայտ է, որ Եկեղեցու դեմ արշավը արտաքին պատվեր է, և իշխանությունները դրա ընդամենը կատարողներն են։ 24News-ի «Անուշադրության կենտրոն» հաղորդաշարի եթերում ասաց դիրիժոր, «Սաղմոսերգու» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Վահե Բեգոյանը։
«Նույնիսկ Քրիստոսն ու 12 առաքյալները ունեցել են անհամաձայնություններ, բայց երբ շարժումը դրսի պատվերով է, նրան աջակցելը նշանակում է դառնալ օտարի բութ գործիք։ Հայ եկեղեցին դարեր շարունակ ոչ միայն պահել է մեր պետականության գաղափարը, ազգային հիշողությունը, այլև գործնական քայլեր է ձեռնարկել ազգի ապագայի համար։ Հայոց հայրապետները հեռահար ծրագրեր են մշակել պետականության վերականգնման համար։ Հայոց պետականությունը պարտական է Հայ եկեղեցուն», – նշեց բանախոսը։
Վահե Բեգոյանը խոսեց նաև Նարեկացու տաղերի հիման վրա նկարահանված «Տաղ. Հոգու ճանապարհ» հոգևոր երաժշտական ֆիլմի, ինչպես նաև այս օրերին մտավորականների դիրքորոշման մասին։
Անի Տեր-Գուլանյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ՅՄ