Մեր երեխաներին ենք ուզում. անհետ կորածների մայրերն ակցիա են անում կառավարության դիմաց

https://arm.sputniknews.ru/20260308/mer-erekhanerin-enq-uzum-anhet-kvoratsneri-majrern-akcia-en-anum-karavarutjan-dimac-99614819.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Անհետ կորած զինծառայողների ծնողները ակցիա են իրականացնում կառավարության դիմաց

Sputnik Արմենիա

Անհետ կորած զինծառայողների ծնողները ակցիա են իրականացնում կառավարության դիմաց

2026-03-08T13:59+0400

true

PT0M51S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/08/99613866_151:0:1056:679_1920x0_80_0_0_54cb6e2365e4963671620ed9ed48d289.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

անհետ կորած, բողոքի ակցիա, հհ կառավարություն, մարտի 8

անհետ կորած, բողոքի ակցիա, հհ կառավարություն, մարտի 8

Բաժանորդագրվել

Մայրերի խոսքով` միգուցե կառավարության ուզածն էլ այն է, որ ժամանակի հետ, երբ անհետ կորածների ծնողները մահանան այդ ցավից, էլ ոչ մեկ ոչինչ չպահանջի իրենցից։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Սպասումն ու այս անորոշությունը օրեցօր ավելի են սաստկանում։ Անհետ կորած զինծառայողների մայրերն այսօր՝ մարտի 8-ին, խաղաղ ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ:

«Այսօր խաղաղ ակցիա ենք անում, բայց ոչ լռության։ Մենք պետք է խոսենք, պետք է բարձրաձայնենք, որովհետև չի լինում լռել այս ցավի մասին։ Մենք սպասում ենք մեր երեխաներին»,–ասաց 44-օրյա պատերազմում անհետ կորած Վարուժան Իսրայելյանի մայրը` Ասյա Դանիելյանը։

Նրա խոսքով` էական չէ, թե որ թվականի ռազմական գործողության մասնակից են իրենց երեխաները, բոլորի ցավը նույնն է։

«Սուտ է , թե ասում են ժամանակը բուժում է, ժամանակը մեր վերք բուժել չի կարողանա։ Մեր կարոտը ավելի է սաստկանում։ Անհետ կորածների ծնողներից շատերը չդիմացան այս ցավին, իրենք էլ մեր հետ չեն, հնարավոր է` վաղն էլ ես քնեմ ու չարթնանամ։ Բայց եթե ես չլինեմ, իմ աղջիկն է պահանջելու իր եղբորը։ Վերադարձրեք մեր տղաներին։ Տարել եք, հիմա մեզ պատասխան տվեք»,–ասաց կինը։

Մայրերի խոսքով` միգուցե կառավարության ուզածն էլ այն է, որ ժամանակի հետ, երբ անհետ կորածների ծնողները մահանան այդ ցավից, էլ ոչ մեկ ոչինչ չպահանջի իրենցից։

Leave a comment