«Սիրելի կանայք, դուք մեծ ներդրում ունեք պետության և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում». Ռոբերտ Քոչարյան | ՄԱՄՈՒԼ.ամ

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձը կանանց տոնի առիթավ. «Սիրելի կանայք, մայրեր և քույրեր, շնորհավորում եմ Ձեզ՝ Կանանց միջազգային օրվա առթիվ։
     Այս օրը լավագույն առիթն է մեկ անգամ ևս արտահայտելու խորին երախտագիտություն ու հարգանք Ձեր հանդեպ։ Ձեր աշխատասիրությամբ, համբերությամբ ու ստեղծարարությամբ մեծ ներդրում ունեք պետության և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։ Թող Ձեր ընտանիքները լցվեն ջերմությամբ: Մաղթում եմ Ձեզ մեծ հաջողություններ և լուսավոր օրեր»։

Leave a comment