ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News
ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Կանանց տոնի առթիվ․
«Սիրելի կանայք են աղջիկներ, շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի առթիվ։
Դուք ամեն օր եք արժանի խոնարհման, սիրո և խորին հարգանքի։
Դուք մեր կյանքի յուրահատուկ ուժն եք, մեր ավանդույթների ու արժեքների հավատարիմ պահապանը։
Թող ձեր օրերը լցված լինեն սիրով, խաղաղությամբ ու ջերմությամբ։
Առողջություն և ամենայն բարիք ձեզ և ձեր ընտանիքներին»։
–00—ՅՄ