Իրանը խնդիրներ չունի Ադրբեջանի հետ, բայց եթե «այնտեղից ինչ-որ բան թռչի» Իրան, Թեհրանը միջոցներ կձեռնարկի։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է Իսլամական Հանրապետության Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
«Մենք որևէ խնդիր չունենք Ադրբեջանի հետ, բայց եթե բացահայտվի դավադրություն (Ադրբեջանում Իրանի դեմ – խմբ.) կամ այնտեղից ինչ-որ բան թռչի Իրան, մենք միջոցներ կձեռնարկենք», – Իրանի պետական հեռարձակող IRIB-ի հաղորդմամբ, ասել է Լարիջանին։