Տարբեր ոլորտներում իրենց աշխատանքով կանայք զգալի ներդրում ունեն մեր քաղաքի զարգացման մեջ․ Ավինյան

Մարտի 8-ը ևս մեկ առիթ է արժևորելու կանանց կարևոր դերը հասարակության կյանքում։ Տարբեր ոլորտներում իրենց աշխատանքով, մասնագիտական գիտելիքով և ստեղծագործ մտածողությամբ կանայք զգալի ներդրում ունեն մեր քաղաքի և երկրի զարգացման մեջ։ Այս մասին գրում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Երևանում ևս կան բազմաթիվ կանայք, ովքեր իրենց աշխատանքով ձևավորում են քաղաքի առօրյան՝ կրթության, գիտության, մշակույթի, ճարտարապետության և բազմաթիվ այլ ոլորտներում։

Սիրելի կանայք, սիրելի աղջիկներ,

Շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի առթիվ՝ մաղթելով հաջողություններ, ստեղծագործ ուժ և բազմաթիվ գեղեցիկ օրեր»։

–00—ՅՄ

Leave a comment