Բեյրույթի օդանավակայանն աշխատում է հատուկ ռեժիմով
Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից ի վեր Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ևս աշխատում է արտակարգ ռեժիմով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Մարտի 4-ին Բեյրութ-Երևան արտահերթ չվերթով Հայաստան էր տեղափոխվել ՀՀ 121 քաղաքացի՝ այդ թվում 87-ը «Երևան» երիտասարդական նվագախումբ-համույթի մասնակիցներն ու նրանց ուղեկցող անձինք։ Այս պահին Բեյրույթի օդանավակայանն աշխատում է հատուկ ռեժիմով, օդային տարածքը բաց է։ Գործում է շաբաթական Բեյրութ-Երևան 3 ուղիղ չվերթ։
ՀՀ դեսպանության թեժ գծին ստացվում են իրավիճակով պայմանավորված հարցերով զանգեր, քաղաքացիներին տրվում են համապատասխան աջակցություն և ուղղորդումներ՝ ըստ անհրաժեշտության։ Հյուպատոսական ծառայությունները մատուցվում են ժամանակին և անխափան։