Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա (մարտի 2–6–ը) լավ լուրերի ընտրանին
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա (մարտի 2–6–ը) լավ լուրերի ընտրանին։
Այսպես․․․
Հայ հրաձիգները 2 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում։
Հայաստանի ներկայացուցիչները արծաթե մեդալ են նվաճել հրաձգության Եվրոպայի առաջնությունում։
Հայտնի են ըմբշամարտի Մ17 տարեկանների Հայաստանի առաջնության հաղթողները։
Համլետ Մանուկյանը ճանաչվել է 2025 թ.-ի լավագույն մարմնամարզիկ։
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը` Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։
Գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը դարձել է «Aeroflot Open Legends» վետերան շախմատիստների մրցաշարի հաղթող։
Գարունը թարմության, ինքնաարտահայտման և ոճային վերափոխումների շրջան է, իսկ Մարտի 8-ի նախաշեմին կանացիության ընդգծման ու կատարյալ կերպարի որոնումները դառնում են առավել քան առաջնային։ Ի՞նչ կրել այս գարնանը, և ինչպե՞ս ընդգծել անհատականությունը տոնական օրերին։ «Նովոստի–Արմենիա»-ի հետ հարցազրույցում դիզայներ, ոճաբան Ֆաինա Հարությունյանն անդրադարձել է 2026 թվականի գարնանային միտումների էվոլյուցիային, վերլուծել տոնական կերպարների ստեղծման հոգեբանական նրբությունները և տվել գործնական խորհուրդներ, թե ինչպես ձևավորել բազային զգեստապահարանն ու խուսափել տարածված ոճային սխալներից։
Հայ շախմատիստ Դավիթ Բաղդասարյանին շնորհվել է ՖԻԴԵ-ի վարպետի կոչում։